«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն տրամադրում է իրեն և իր խաղացողներին Լիգայի գավաթի պայքարում հաղթանակին:
«Կաչաղակները» վերջին անգամ 1969թ-ին են տիտղոս նվաճել: Դրանից հետո «Նյուքասլը» մի քանի մրցաշարերում հասել է մինչև եզրափակիչ, սակայն չի հաղթել:
Այսօր երեկոյան Պարդյուի թիմը մեկնարկում է Լիգայի գավաթի մրցաշարում և հյուրընկալվելու է «Լիդսին»: Մարզիչը ցանկանում է ուժեղ կազմ դուրս բերել, որպեսզի արդյունավետ հաղթանակի հնարավորություն ունենա:
-Մեր երկրպագուները ցանկանում են տիտղոս նվաճել, «Ուեմբլի» ժամանել: Առաջ ես մոտ էի այդ նպատակին և ցանկանում եմ ի վերջո ինչ-որ բան նվաճել,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: