«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ իր թիմի կիսապաշտպան Յոհան Կաբայեն հնարավորություն ունի Չեմպիոնների Լիգային մասնակցել՝ առանց ակումբը փոխելու:
Ամռանը Կաբայեն շատ մոտ էր «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն տեղափխությունն այդպես էլ չկայացավ: Յոհանի ցանկությունն է մասնակցել Հին Աշխարհի ամենահեղինակավոր ֆուտբոլային առաջնությանը:
-Մենք ցանկանում ենք, որ Կաբայեն «Նյուքասլի» հետ մասնակցի Չեմպիոնների Լիգային: Մենք կփորձենք հասնել դրան և Յոհանն այն ֆուտբոլիստն է, ով մեզ կօգնի:
Բոլորս էլ հասկանում ենք նրա ցանկությունը և այս հարցում ոչ մի խնդիր չունենք նրա հետ,- ասել է Պարդյուն: Sky Sports