«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոստովանել է, որ «Չելսիում» իր կոլեգա Ժոզե Մոուրինյոն, հնարավոր է, որ աշխարհի լավագույն մարզիչն է:
Շաբաթ օրը Մոուրինյոյի սաները Պրեմիեր Լիգայի հերթական տուրի խաղն անցկացնելու համար կմեկնեն «Սեյտ Ջեյմս Պարկ» և ուժերը կչափեն խաղային լուրջ խնդիրներ ունեցող «Նյուքասլի» հետ: Հաղթանակի դեպքում «Չելսին» նվազագույնը 1 օր կգլխավորի մրացաշարային աղյուսակը:
Պարդյուն գիտի, որ իրենց դժվար խաղ է սպասվում: Ալանի խոսքերով, Մոուրինյոն հիանալի է պատրաստել իր թիմին:
-Նրանք ունեն, հնարավոր է՝ աշխարհի լավագույն մարզիչը: Դուք կարող եք տեսնել, որ այժմ նրանց խաղը շատ բարձր մակարդակի վրա է: Դժվար է «Չելսիին» գոլ խփել,- The Chronicle-ին հայտնել է Պարդյուն: