«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոստովանել է, որ Դեմբա Բայի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը ճնշում է բոլոր կողմերին:
Հարձակվողի ներկայիս պայմանագրում մի կետ կա, որի համաձայն նրա տեղափոխությունը այլ ակումբ պետք է կազմի 7,5 մլն ֆունտ: Բան չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել և Պարդյուն կարծում է, որ այս իրավիճակը վատ է ինչպես ակումբի, այպես էլ ֆուտբոլիստի համար:
-Նա սիրում է «Նյուքասլը» և գիտի, որ սա ֆուտբոլային քաղաք է: Մենք փորձում ենք համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, սակայն դեռևս չի հաջողվում: Ստեղծված իրավիճակը ցավալի է ինչպես իմ և Բայի այնպես էլ ակումբի համար,- հայտնել է Ալան Պարդյուն:
Ավելացնենք, որ երեկվա խաղում Բան դարձավ դուբլի հեղինակ, ինչը օգնեց «Նյուքասլին» վաստակել այդքան սպասված երեք միավորը: Sky Sports