«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր հարձակվող Պապիս Սիսեն ավելի լավ է խաղում, քան նախորդ մրցաշրջանում:
Սիսեն «Նյուքասլ» է տեղափոխվել անցած մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ էր խփում: 2012/2013 մրցաշրջանում 27-ամյա սենեգալցին խփել է ընդամենը 9 գնդակ: Այնուամենայնիվ, Պարդյուն շատ գոհ է իր սանից:
-Ամեն դեպքում նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, նույնիսկ առանց գոլերի: Որոշ դեպքերում նա նույնիսկ ավելի լավ է խաղում: Նրա խաղը բարելավվել է:
Սիսեն պարզապես գոլ խփել չի կարողանում: Նա ոչ մի կերպ չի կարողանում կանոնավոր գոլ խփել: Հուսամ՝ «Ստոկի» դարպասին խփած գոլը մեծ նշանակություն կունենա այս դեպքում,- հայտնել է Պարդյուն Shields Gazette-ին տված հարցազրույցի ժամանակ: