• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալեխանդրո Ֆաուրլինը կարող է լքել «ՔՊՌ»-ն

Ալեխանդրո Ֆաուրլին«Քուինս Պարկ Ռեյնջերսը» մերժել է թիմի կիսապաշտպան Ալեխանդրո Ֆաուրլինի համար արված «Պալերմոյի» առաջարկը:

Ֆաուլինը մեկն է այն առաջատարներից, ովքեր 2010թ-ին օգնեցին «ռեյնջերներին» վերադառնալ Պրեմիեր Լիգա: Սակայն այժմ 26-ամյա արգենտինացին չի կարողանում ցույց տալ իր լավագույն որակները:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, չնայած որ «ՔՊՌ» մերժել է «Պալերմոյի» առաջարկը, սակայն մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը այս հունվարին կլքի «Լոֆտուս Ռոուդը»:

-Ալեխանդրոն չկա Ռեդնապի խաղային պլանում, սակայն սա ֆուտբոլ է և մենք դրան նորմալ ենք վերաբերվում: Այժմ մենք փորձում ենք բանակցություններ հաստատել այլ ակումբների հետ: Ավելի շատ հետաքրքրություն կա Իտալիայից,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Լուկա Կոմինելլին: