«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը հորդորում է իր նախկին ակումբի` «Արսենալի» երկրպագուներին հավատալ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
Անձամբ Սոնգը հեռացավ «Արսենալից» այս ամառ, երբ ակումբը ծանր դրության մեջ էր: Վենգերն այդ ժամանակ նույնիսկ չփորձեց էլ գնի շուրջ բանակցել, այլ թողեց` նա հեռանա:
-Ինձ համար ցավոտ է տեսնել, թե ինչ է կատարվում այժմ «Արսենալում»: Բայց խաղացողներն ունեն տաղանդ և պոտենցիալ: Հաշվի առնելով Վենգերի կատարած հսկայական աշխատանքը` զարմանում եմ այս արդյունքի վրա:
Հիմա ակումբն ունի նոր ֆուտբոլիստներ, որոնց ժամանակ է պետք հարմարվելու համար: Հենց նրանք հարմարվեն, «Արսենալը» կսկսի վերև բարձրանալ,- նշել է Սոնգը: The Sun