• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալեքս Ֆերգյուսոն. «Ես ազդեցություն չեմ ունեցել մրցավարների վրա»

Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ մարզչական կարիերայի ընթացքում ազդցություն չի ունեցել մրցավարների որոշումների վրա:

Այս շաբաթ մրցավարի կարիերան ավարտած Մարկ Հալսին հրատարակեց իր ինքնակենսագրականը: Այնտեղ մրցավարը, ով վերջերս է հաղթահարել քաղցկեղը, գրել է Ֆերգյուսոնի հետ իր ընկերական հարաբերությունների մասին:

Միևնույն ժամանակ, ՖԱ-ն արգելում է մրցավարներին որևէ կապ ունենալ մարզիչների հետ: Եվ չնայած ավելի վաղ բոլորը մեղադրում էին «Յունայթեդին» մրցավարական օգնություն ստանալու մեջ, Սէր Ալեքսը հերքել է այն ենթադրությունները, որ այդ ամենն իր անվան հետ է կապված եղել:

-Ծիծաղելի է, երբ ասում են, որ ես իբրև ազդեցություն եմ ունեցել մրցավարների վրա: Ես այն մարզիչն եմ, ում բազմիցս որակազրկել են, ով 100 հզր ֆունտ տուգանք է վճարել` ավելի շատ, քան անգլիական ֆուտբոլի պատմության մեջ որևէ այլ մարզիչ,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ինչ վերաբերվում է Հալսիի հետ պատմությանը, ապա Ֆերգյուսոնը բացատրել է իր հարաբերությունները մրցավարի հետ նրանով, որ նա ցանկացել է նրան օգնել հիվանդության ժամանակ:

Հետաքրքիր փաստեր