«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Սեր Ալեքս Ֆերգյուսոնը Ռունիյից պահանջել է աշխատել 11 մետրանոցների իրացմնան վրա: Մի քանի օրվա ընթացքում հարձակվողը երկու անգամ վրիպել է 11-մետրանոցից: «Արսենալ»-ի դարպասը չգրավելուց հետո նույն վրիպում թույլ տվեց նաև «Բրագա»-ի հետ խաղում:
Շոտլանդացի մասնագետի կարծիքով դա չի կարելի համարել ուղակի պատահականություն:
-Նա չպետք է մտահոգվի, կարևոր չէ դա Չեմպիոնների Լիգայի խաղ է, աշխարհի առաջնություն թե լիգայի գավաթի առաջին տուրի խաղ ինչ-որ սիրողական ակումբի հետ: Եթե նա շարունակի սխալվել 11-մետրանոցից, ապա կսկսի սխալվել նաև խաղային իրավիճակներում,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերել Daily Post-ը: