«Արսենալի» երկրորդ խոշորագույն բաժնետեր Ալիշեր Ուսմանովը նորից քննադատել է ակումբին՝ հայտնելով, որ «Էմիրեյթսում» այլևս սուպեր աստղեր չեն մնացել:
59-ամյա ռուս գործարարի խոսքերով նա չի պատրաստվում վաճառել իր 30% բաժինը, սակայն միևնույն ժամանակ չի սպասում, որ Ստեն Կրոենկեն՝ «Արսենալի» ներկայիս սեփականատերը, կվաճառի իր բաժնետոմսերը:
-Թիմում հիմա սուպեր աստղեր չկան:
Մեր կարծիքով Կրոենկեն չի պատրաստվում վաճառել իր բաժինը, սակայն մենք նույնպես չենք վաճառում մեր մասը, քանի որ թիմի երկրպագուներն ենք,- հայտնել է Ուսմանովը: Sky Sports