• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալիսոնն ու Ժոտան վնասվածքներ են ստացել «Սիթիի» դեմ խաղում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ դարպասապահ Ալիսոնը և հարձակվող Դիեգո Ժոտան վնասվածքներ են ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

ԱՊԼ֊ի 13-րդ տուրում «Լիվերպուլը» կարողացավ միավոր վաստակել Էթիհադում՝ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խփելով իր պատասխան գնդակը՝ 1:1:

Չնայած Ալիսոնը խաղաց խաղը ամբողջությամբ, նրա ազդրի վնասվածքը մտահոգություն է առաջացնում Կլոպի մոտ: Ժոտան ստիպված էր փոխարինվել երկրորդ խաղակեսի սկզբնամասում։

«Կարծես թե մենք կորցրել ենք Ալիին մկանային խնդրի պատճառով, ինչպես նաև Դիեգո Ժոտային: Եվ դրանք հսկայական կորուստներ են: Ես չգիտեմ, թե քանի հանդիպում պետք է անցկացնենք հիմա մինչև Boxing Day:

Մենք պետք է հաղթահարենք սա, մենք պետք է բարելավվենք, մենք պետք է ավելի հետևողական դառնանք, և այս տեսակի հանդիպումներում մենք պետք է ավելի կոմպակտ գործենք:

Իհարկե, վնասվածքները խանգարեցին այս հանդիպմանը: Հիմա պետք է երկուսին էլ հետազոտենք:

Հուսով եմ՝ Ալիի խնդիրն այնքան էլ լուրջ չէ, բայց այս պահին ես ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել: Ես խոսեցի նրա հետ, և նա ասաց, որ նա միայն մի փոքր անհանգստություն է զգում, բայց մենք պետք է սպասենք հետազոտությանը», – Կլոպի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։