• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ալ-Նասրը» հետաքրքրություն է ցուցաբերում Ռոբերտո Ֆիրմինոյի նկատմամբ

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հայտնվել է Դուբայի «Ալ-Նասրի» թիրախում:

Ինչպես հայտնի է, Ֆիրմինոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ «Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդհանրապես չի ցանկանում կորցնել Ռոբերտոյին։

Ըստ լուրերի՝ «Լիվերպուլն» արդեն առաջարկ է արել Ֆիրմինոյին՝ երկարաձգել համագործակցությունը։ Սակայն Ռոբերտոն դեռ նոր պայամանագիր չի կնքել, ինչը նշանակում է, որ հունվարից նա ազատորեն կարող է շփվել արտասահմանյան ակումբների հետ։

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Ֆիրմինոն այժմ դարձել է «Ալ-Նասրի» թիրախը, որը պատրաստ է հսկայական աշխատավարձով 31 ամյա բրազիլացուն ներքաշել Դուբայ:

Մինչ Ֆիրմինոն փայլուն մրցաշրջան է անցկացնում՝ խփելով 7 գոլ Պրեմիեր լիգայի 13 հանդիպումներում, Ռոբերտոյի երկարաժամկետ հեռանկարները «Լիվերպուլում» մշուշոտ են թվում Դարվին Նունեսի, Դիոգու Ժոտայի, Լուիս Դիասի և այլ մրցակիցների հետ:

Հետաքրքիր փաստեր