«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կարծում է, որ այլ ակումբները ցանկանում են տեսնել «կաչաղակների» ձախողումը:
«Նյուքասլը» դարձել է իսկական գրանդ ակումբ՝ 2021 թվականին սեփականատերերի փոփոխությունից հետո:
Միևնույն ժամանակ, «Նյուքասլը» թշնամիներ ձեռք բերեց։ Վերջերս Պրեմիեր լիգայի ակումբները փորձեցին արգելել «կաչաղակներին» վարձակալել Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող խաղացողներին:
Այս շաբաթ «Նյուքասլը» նույնպես տուժեց Չեմպիոնների լիգայի «ՊՍԺ»-ի դեմ խաղում 11 մետրանոցի անարդարությունից, ինչը միայն ուժեղացրեց Հաուի զգացմունքները:
«Մենք պետք է փորձենք դա օգտագործել որպես մոտիվացիա: Ես չգիտեմ, թե արդյոք մենք պետք է մեզ անարդարության զոհի կարգավիճակում զգանք, բայց եթե դա օգնում է որոշ խաղացողների իրացնել իրենց ողջ ներուժը, ապա ես դրան կողմ եմ:
Դա կլինի այլ օր, այլ մրցակցություն: Ես միշտ ունեցել եմ այնպիսի զգացողություն, որ «Նյուքասլից» դուրս բոլորը մեր դեմ են: Դա մեզ օգնում է: Լավ մտածելակերպ է, երբ զգում ես, որ մենք բոլորի դեմ ենք խաղում:
Դա միանշանակ օգնել է մեզ մինչ այժմ: Եթե դա լավ է խաղացողների համար, ապա հիանալի է: Չեմ կարծում, որ ես պետք է ստեղծեի այդ մթնոլորտ: Դա պարզապես այդպես է:
Որոշ բաներ են տեղի ունենում, և այժմ մենք պայքարում ենք Պրեմիեր լիգայի բոլոր մյուս թիմերի դեմ հաջողության հասնելու համար», – Հաուի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: