«Տոտտենհեմի» վինգեր Ահարոն Լենոնը ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին լիարժեք մարզումն է անցկացրել:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն այդ վնասվածքը ստացել էր «Կրիստալ Փելեսի» հետ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղում և այդ պահից բաց է թողել իր թիմի 11 հանդիպում, որից 6-ը՝ Պրեմիեր Լիգայում:
Այժմ, երբ «Տոտտենհեմի» շատ ֆուտբոլիստներ իրենց ազգային հավաքականներում են, 26-ամյա Լենոնը ողջ ծրագրով մարզումներ է անցկացնում: Ահարոնը բոլոր հնարավորություններն ունի մասնակցելու «Աստոն Վիլլայի» դեմ խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:
-Ես շատ ուրախ եմ: Ահարոնը երկար բացակայեց, և մենք ուրախ ենք, որ արդեն վերադարձել է: Ամեն խաղում նա ապացուցում է, թե ինչքան կարևոր է ակումբի համար, և նրա վերադարձը մեծ օգուտ կբերի մեզ,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: