«Չելսին» հայտարարել է իր կիսապաշտպան Իտան Ամպադուի վաճառքի մասին։ Այս տրանսֆերի համար «Լիդս Յունայթեդը» պարտավորվում է «Չելսիին» վճարել 7 մլն ֆունտ՝ գումարած բոնուսներ:
22 ամյա ուելսցու կնքած պայմանագիրը «Լիդսի» հետ նաախտեսված է մինչև 2027 թվականը։
Ամպադուն ընդամենը 12 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում՝ 2017 թվականի հուլիսին «Էքսետերից» տեղափոխվելուց հետո: Այդ ընթացքում Իտանը վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Յունայթեդում», «ՌԲ Լեյպցիգում», «Վենեցիայում» և «Սպեցիայում»:
Ամպադուն միջազգային հանդիպումների մասնակցության մեծ փորձ ունի: Իտանն իր երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ մասնակցելով Եվրո-2020-ին և ԱԱ-2022-ին։
Դանիել Ֆարկեի թիմում իր նորամուտը Ամպադուն կարող է նշել արդեն հաջորդ շաբաթ օրը «Մոնակոյի» դեմ նախամրցաշրջանային խաղում: