«Տոտտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոստովանել է, որ իր հոգին հանգստացել է նոր մրցաշրջանում իր առաջին գոլից հետո:
Մինչ շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի «Լեսթերի» դեմ խաղը, Սոնը չէր կարողանում գոլ խփել, ինչն ի վերջո արժեցավ նրա տեղը մեկնարկային կազմում:
Այնուամենայնիվ, փոխարինման դուրս գալով «աղվեսների» դեմ խաղում, Սոնը հեթ-տրիկի հեղինակ դարձավ և օգնեց «շպորներին» 6-2 հաշվով տպավորիչ հաղթանակ տանել: 30-ամյա հարավկորեացին զգում է, որ սա շրջադարձային է իր համար:
«Զարմանալի զգացողություն էր: Հատկապես այն պատճառով, որ խաղը դեռ չէր ավարտվել և ես խաղադաշտ դուրս եկա 3-2 հաշվով: Դա դժվար հանդիպում էր, և անհավատալի էր այս կերպ հաղթելը»:
«Ես չէի կարողանում հավատալ դրան, երբ գոլ խփեցի: Ամբողջ հիասթափությունն ու բացասականությունը, որ ես զգում էի, ուղղակի անհետացան: Ես չէի կարողանում շարժվել, ուստի մնացի կանգնած: Դա ինձ իսկապես ուրախացրեց»:
«Երբեմն ֆուտբոլը խելահեղ է: Երբեմն գնդակը չի ուզում ցանց մտնել, իսկ այսօր նա դա արեց երեք անգամ: Դա փոխում է ամեն ինչ: Ես այնքան շատ բան եմ սովորել այս դժվարին ժամանակահատվածում: Ամեն անգամ պետք է շատ աշխատել»։
«Իմ բախտը բերեց երեք գոլ խփելու համար, և ես իսկապես հպարտ եմ»,- ասել է Սոն BBC-ին: