«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն աճուկի վնասվածքի պատճառով կարող է բացակայել այս մրցաշրջանի մնացած հատվածում:
Կանտեն անսպասելիորեն դուրս մնաց «Չելսիի» հայտացուցակից շաբաթ օրը «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ Պրեմիեր լիգայի խաղի համար, իսկ մեկնարկային սուլիչից առաջ «կապույտների» մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պարզաբանեց թե ինչո՞ւ 32 ամյա ֆրանսիացին չի ներառվել հայտացուցակում:
«Երեկ մարզման ժամանակ Կանտեն վնասվածք ստացավ: Նա ինչ-որ ցավ զգաց աճուկի շրջանում, ուստի, հավանաբար, կպահանջվի մի քանի շաբաթ, որպեսզի նա վերականգնվի, և մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում: Այսպիսով, մենք պարզապես պետք է շարունակենք խաղալ առանց նրա»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
Հիշեցնենք, որ Կանտեն բաց է թողել այս մրցաշրջանի զգալի մասը ազդրի վնասվածքի պատճառով՝ բոլոր մրցաշարերում «Չելսիի» կազմում մասնակցելով ընդամենը 9 հանդիպման:
Եվ քանի որ Կանտեն դեռ չի երկարաձգել իր պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամսվա վերջին, Նգոլոն հնարավոր է արդեն անցկացրել է իր վերջին հանդիպումը «ազնվականների» կազմում: