Լոնդոնի «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Անգե Պոստեկօղլուին նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
Պոստեկօղլուն չորս տարվա պայմանագիր կնքեց «Տոտտենհեմի» հետ և դարձավ «խթանների» չորրորդ մշտական մարզիչը Մաուրիսիո Պոչետինոյից բաժանվելուց հետո, ով ակումբին հասցրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2018/19 թվականներին:
Պոստեկօղլուն երկու մրցաշրջան է անցկացրել «Սելտիկի» կազմում՝ երկուսում էլ նվաճելով Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Այս մրցաշրջանում 57 ամյա ավստրալացու սաները նվաճեցին նաև Լիգայի գավաթը և Շոտլանդիայի գավաթը:
«Անգեն իր հետ բերում է դրական մտածելակերպ և արագ, հարձակվողական խաղ: Նա խաղացողների զարգացման լավ փորձ ունի և հասկանում է ակադեմիայի հետ կապված լինելու կարևորությունը: Մենք ոգևորված ենք, որ Անգեն միանում է մեզ»,- հայտարարել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին։