Այսօր «Նոր Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, ուր հասել էին «Կրիստալ Փելեսը» և «Ուոթֆորդը»։
«Արծիվները» հաղթեցին 2-1 հաշվով և դուրս եկան եզրափակիչ։ Ալան Պարդյուի թիմից գոլերի հեղինակ դարձան Յանիկ Բոլասին և Քոնոր Ուիքհեմը, իսկ «Ուոթֆորդի» միակ գոլը խփեց Տրոյ Դինին։
Ավելացնենք, որ եզրափակչում «Կրիստալ Փելեսը» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Գոլեր․ Բոլասի՝ 6ր, Դինի՝ 55ր, Ուիքհեմ՝ 61ր։