Անգլիայի գավաթի 5-րդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեդինգի» հետ:
Առաջին խաղակեսը անարդյունավետ ստացվեց, փոխարենը երկրորդ խաղակեսում երեք գնդակ խփվեց:
Խաղի հաշիվը 69-րդ րոպեին բացեց Լուիշ Նանին՝ 1:0: 3 րոպե հետո «մանկունյանցիները» հաղթում էին արդեն 2:0 հաշվով: Այս անգամ էլ աչքի ընկավ Խավիեր Էրնանդեսը: Հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանք չկարողացան:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի «Միդլսբրո» – «Չելսի» զույգի հաղթողի հետ:
Գոլեր. Նանի՝ 69ր, Էրնանդես՝ 72ր, ՄաքԱնուֆ՝ 80ր