Անգլիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակչում այսօր կհանդիպեն «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
«Քաղաքայինների» համար սա տիտղոս նվաճելու վերջին հնարավորություն է, իսկ «Չելսին» պետք է ապացուցի, որ շարունակում է լինել առաջնության ուժեղագույն թիմերից մեկը: «Ազնվականները» վերջին 6 տարում 4 անգամ տիրացել են այս պատվավոր տիտղոսին:
Երկու թիմերն էլ հանդիպմանը կորուստներով են մոտեցել: Հարցականի տակ է Դեմբա Բայի մասնակցությունը: «Չելսին» լուրջ խնդիրներ ունի պաշտպանության ձախ եզրում: Վնասվածքի պատճառով բացակայում են Էշլի Քոուլը և Ռայան Բերտրանդը: Խաղին չեն կարողանա մասնակցել նաև Գարի Կեհիլը և Օրիոլ Ռոմեուն:
Ռոբերտո Մանչինիի ամենամեծ կորուստը կարելի է համարել Դավիդ Սիլվային, ով «Նյուքասլի» հետ խաղում լուրջ վնասվածք ստացավ:
Ավելացնենք, որ հաղթողը երզափակչում կմրցի «Ուիգան Ատլետիկի» հետ, որը երեկ 0:2 հաշվով առավելության հասավ «Միլուոլի» նկատմամբ:
Խաղը տեղի կունենան այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2