Երեկ կայացան Անգլիայի գավաթի 3-րդ փուլի մյուս վերախաղարկված խաղերը: «Տոտտենհեմը» Լոնդոնում հյուրընկալել էր «Բերնլիին»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Այս անգամ ավելի ուժեղ գտնվեց «Տոտտենհեմը», որը խաղի մեկնարկային րոպեներին 2 գնդակ բաց թողնելուց հետո 4 անգամ գրավեց հյուրերի դարպասը և դուրս եկավ հաջորդ փուլ:
Գոլեր. Սորեդել՝ 3ր, Ուոլես՝ 8ր, Պաուլինյո՝ 10ր, Կապու՝ 45ր, Կիրիկեշ՝ 49ր, Ռոուզ՝ 52ր: