• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայի հավաքականը կորցրեց իր ֆիզիոթերապևտին

Գարի ԼևինԱնգլիայի ազգային հավաքականն ունեցավ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում իր առաջին կորուստը: «Երեք առյուծների» ֆիզիոթերապևտ Գարի Լևինը կոճի վնասվածք է ստացել և վերադարձել է Լոնդոն:

Իտալացիների դեմ խաղի առաջին խաղակեսում 50-ամյա Լևինն այնքան բուռն կերպով տոնեց Դանիել Սթարիջի գոլը, որ վնասվածք ստացավ: «Ամազոնիայից» Գարիին դուրս բերին պատգարակի օգնությամբ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, այժմ Լևինը, ով կարիերայի 30 տարին անցկացրել է «Արսենալում», վերադառնում է հայրենիք: Անգլիայի հավաքականում Գարիի պարտականությունները կկատարի նրա կոլեգա Սթիվ Կեմպը:

-Դա շատ ցավալի էր: Նրան տարան հիվանդանոց: Գարիի համար աշխարհի առաջնությունն ավարտված է,- ասել է Անգլիայի հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնը:

Հետաքրքիր փաստեր