Թուրքական Lassa Tyres ընկերությունը երկարաձգեց իր համաձայնությունը անգլիական Պրեմիեր Լիգայի հետ ևս մեկ տարով: Ընկերության արտադրած անվադողերի և անվահեծերի գովազդը կշարունակի մնալ դաշտերի էկրաններին:
-Անգլիայի Պրեմիեր Լիգան ամենահետաքրքիր և գրավիչ առաջնությունն է աշխարհում, այն ունի միլիոնավոր հանդիսատես ամբողջ աշխարհում: Այս համագործակցության շնորհիվ մեր ապրանքանիշը հայտնի կդառնա ոչ միայն Անգլիայում, այլ նաև ամբողջ աշխարհում,- ասել է Lassa Tyres ընկերության միջազգային մարկետինգի տնօրեն Հալիտ Սենսոյը:
Պայմանագրի ֆինանսական կողմը չի հրապարակվել: