Անգլիայի սուպերգավաթի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ուիգանի» միջև կվարի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով ՖԱ-ի կողմից է նշանակվել, որպես այդ հանդիպման գլխավոր մրցավար:
Այս հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին` «Ուեմբլիում»: 38-ամյա Կլատենբուրգին կօգնեն եզրային մրցավարներ Մայք Մալարկին և Սկոտ Լեջերը, իսկ Մայքլ Օլիվերը հանդես կգա որպես պահեստային մրցավար:
Անցած մրցաշրջանը Մարկն այնքան էլ հաջող չանցկացրեց՝ բաց թողնելով, հիմնականում, մի քանի կոպիտ սխալներ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում: Դրանից հետո մրցավարին անգամ մեղադրեցին ռասիստական խտրականության մեջ, սակայն, ավելի ուշ, բոլոր մեղադրանքները հանվեցին նրա վրայից:
Հարկ է նշել, որ առաջիկա խաղը կդառնա Կլատենբուրգի համար չորրորդը, որ նա կանցկացնի «Ուեմբլիում»: Ավելի վաղ երկրի գլխավոր մարզադաշտում նա վարել է 2012թ-ի Լիգայի Գավաթի եզրափակիչը, ինչպես նաև անցած Օլիմպիադայի երկու հանդիպում: