Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հաստատել է Անգլիայի սուպերգավաթի խաղի օրը, որտեղ մրցելու են Պրեմիեր Լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» և Անգլիայի գավաթակիր «Ուիգանը»: Հանդիպումը կկայանա «Ուեմբլիում»` օգոստոսի 11-ին:
Ինչպես հայտնի է, Լոնդոնի Օլիմիպիադայի պատճառով անցած տարի սուպերգավաթի խաղը կայացավ Բիրմինգհեմում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 3:2 հաշվով հաղթեց «Չելսիին»: Այս անգամ խաղը տեղափոխելու պատճառ չկա և ավանդույթի համաձայն խաղը կկայանա «Ուեմբլիում»:
Հատկանշական է, որ այս խաղն առաջին պաշտոնական խաղը կլինի Դևիդ Մոյեսի համար՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Նույնը վերաբերվում է նաև «Ուիգանի» ապագա մարզչին:
Հավելենք, որ առաջիկա հանդիպմանը «կարմիր սատանաների» երկրպագուներին հատկացրել են 35 հազար տոմս, մինչդեռ «Ուիգանի» երկրպագուները ստացել են ընդամենը 15 հազար տոմս: