Մեծ Բրիտանիան և Իռլանդիան Եվրո-2028-ն ընդունելու իրավունք կստանան Թուրքիայի ինքնաբացարկից հետո։
Թուրքերը մինչ այժմ բրիտանացիների գլխավոր ու միակ մրցակիցն էին 2028 թվականի ամռանը Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքի համար պայքարում։
Սակայն այսօր ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիան որոշել է կենտրոնանալ Եվրո-2032-ի վրա՝ Իտալիայի հետ համատեղ հայտ ներկայացնելով։
Այսպիսով, Եվրո-2028-ը կանցկացվի Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում, Հյուսիսային Իռլանդիայում և Իռլանդիայի Հանրապետությունում, սակայն The Independent-ը քիչ հավանական է համարում, որ բրիտանական բոլոր հինգ հավաքականներն ինքնաբերաբար կնվաճեն մրցաշարի ուղեգիր։
2028 և 2032 թվականների Եվրոպայի առաջնությունները հյուրընկալող երկրները կհաստատվեն հոկտեմբերի 10-ին Նիոնում կայանալիք ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ։
Ինչ վերաբերում է Եվրոպայի հաջորդ առաջնությանը, ապա այն կանցկացվի Գերմանիայում եկող ամառ։