«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնը ցանկություն է հայտնել ամռանը լքել ներկայիս ակումբը:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, 24-ամյա բրազիլիացուն հարկավոր է խաղային ժամանակ, հատկապես հիմա, երբ Աշխարհի առաջնությանը մնացել է մեկ տարուց քիչ ավել:
Անդերսոնի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք հարավամերիկյան ակումբներ, ինչպես նաև «Պորտուն», որը ցանկություն է հայտնել վարձակալությամբ վերցնել իր նախկին ֆուտբոլիստին:
Ավելացնենք, որ Անդերսոնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15-20 մլն ֆունտ: