• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդերսոն. «Կատարում եմ երկու քայլ առաջ, հետո էլ երեք քայլ հետ»

Անդերսոն«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնը հույս ունի վերջ դնել վնասվածքներին և սկսել կանոնավոր խաղալ:

Անգլիայի գավաթի «Ռեդինգի» դեմ խաղը (2:1) Անդերսոնի համար ընդամենը 12-րդն էր ընթացիկ մրցաշրջանում, որ նա դաշտ է դուրս գալիս մեկնարկային կազմում: Մինչդեռ առաջիկայում բրազիլացին ավելի մեծ հնարավորություն կունենա ավելի շատ դաշտ դուրս գալ, քանի որ պաշտպան Ֆիլ Ջոնսը վնասվածք ունի: Անդերսոնը մտադիր է օգտվել այս իրավիճակից:

-Երբ ես երկու քայլ առաջ եմ կատարում, ապա թվում է, որ այնուհետև երեք քայլ հետ եմ գնում: Սա տխրեցնում է, սակայն ես պետք է իմ աշխատանքը կատարեմ: Ինձ անհրաժեշտ է խաղալ և խուսափել վնասվածքներից: Մի քանի խնդիր ունեի: Սակայն երբ ես ազատված եմ այդ խնդիրներից, ես գիտեմ իմ մակարդակը: Գիտեմ, որ ընդունակ եմ խաղալու,- հայտնել է ֆուտբոլիստը: Sky Sports