Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Ուիգանի» միջև դատելու է 42-ամյա մրցավար Անդրե Մարիները: Այս մասին այսօր պաշտոնապես հայտնել է Ֆուտբոլի ասոցացիան:
Անգլիայի գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 11-ին: Մինչ այս Մարիներն ընդամենը երկու անգամ է աշխատել «Ուեմբլիում»: 2010 թվականին նա սպասարկել է Անգլիայի Սուպերգավաթը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև, ինչպես նաև Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչը «Քարդիֆի» և «Բլեքպուլի» միջև այդ նույն տարում:
2011 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչում Մարիները եղել է չորրորդ պաշտոնյա: Այդ ժամանակ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ստոկին»:
-Ինձ համար հսկայական պատիվ է նշանակվել 2013 թվականի Անգլիայի գավաթի եզրափակչի գլխավոր մրցավար՝ հատկապես հաշվի առնելով, որ դա համընկնում է Ֆուտբոլի ասոցացիայի 150-ամյակի հետ,- հայտնել է մրցավարը: