Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հրաժարվել էր մեկնաբանություն տալ Գարեթ Բեյլի ապագայի վերաբերյալ Մոնակոյի Գրան Պրիի ժամանակ, բայց հիմա, լոնդոնյան ակումբի մարզիչը խոսել է, և «Ուայտ Հարթ Լեյնի» երկրպագուների համար հաճելի լուր է հաղորդել:
Հիշեցնենք, որ «Տոտտենհեմի» 23-ամյա աստղ Գարեթ Բեյլը «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում է և գնահատվում է ռեկորդային 85 մլն ֆունտ:
-«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին հայտնել է, որ Բեյլը չի հեռանում,- ասել է Վիլաշ-Բոաշը:
Բայց Անդրե Վիլաշ-Բոաշի նման հայտարարությունը կարող է և գինը բարձրացնելու համար լինել:
Մադրիդում սպասում են ուելսցու ժամանմանը և խոստանում են 11 համարի մարզաշապիկը նրան տրամադրել:
«ՊՍԺ»-ն ևս հետաքրքրված է Բեյլի ծառայություններով: Նրանք նաև ցանկանում էին ձեռք բերել Վիլաշ-Բոաշին, բայց «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչը մերժել է նրանց` Լոնդոնում մնալու համար: