• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Վիլաշ-Բոաշ. «Բեյլը չի հեռանում»

Անդրե Վիլաշ-Բոաշ և Գարեթ ԲեյլԻնչպես հայտնում է Daily Star-ը, «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հրաժարվել էր մեկնաբանություն տալ Գարեթ Բեյլի ապագայի վերաբերյալ Մոնակոյի Գրան Պրիի ժամանակ, բայց հիմա, լոնդոնյան ակումբի մարզիչը խոսել է, և «Ուայտ Հարթ Լեյնի» երկրպագուների համար հաճելի լուր է հաղորդել:

Հիշեցնենք, որ «Տոտտենհեմի» 23-ամյա աստղ Գարեթ Բեյլը «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում է և գնահատվում է ռեկորդային 85 մլն ֆունտ:

-«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին հայտնել է, որ Բեյլը չի հեռանում,- ասել է Վիլաշ-Բոաշը:

Բայց Անդրե Վիլաշ-Բոաշի նման հայտարարությունը կարող է և գինը բարձրացնելու համար լինել:

Մադրիդում սպասում են ուելսցու ժամանմանը և խոստանում են 11 համարի մարզաշապիկը նրան տրամադրել:

«ՊՍԺ»-ն ևս հետաքրքրված է Բեյլի ծառայություններով: Նրանք նաև ցանկանում էին ձեռք բերել Վիլաշ-Բոաշին, բայց «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչը մերժել է նրանց` Լոնդոնում մնալու համար: