«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծիք է հայտնել երեկ կայացած «Ինտերի» հետ խաղի մասին:
Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Վիլաշ-Բոաշի սաները 3:0 հաշվով հաղթեցին «Ինտերին», իսկ պատասխան խաղում պարտվեցին 4:1 հաշվով: Երկու խաղերի արդյունքում լոնդոնյան ակումբը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
-Այսօր մենք խաղացինք այնպես, ինչպես «Ինտերը»՝ Լոնդոնում: Երբ կան խնդիրներ տրամադրության հետ, ապա դա կարող է աղետի հանգեցնել:
Ամեն անգամ, երբ «Ինտերը» խփում էր հերթական գոլը, այնպիսի տպավորություն էր, որ թիմն ավելի է ուժեղանում: Մեզ համար շատ դժվար էր:
Ապրեն մեր խաղացողները, որ հասան նպատակին: Զգացվում էր, որ թիմն այսպես կամ այնպես հաջողության կհասներ: Կարևոր դաս եղավ մեզ համար: Մենք պետք է սովորենք մեր սխալների վրա, եթե ցանկանում ենք հաջողության հասնել Եվրոպայում:
Բեյլը կարևոր խաղացող է «Տոտտենհեմի» համար: Մենք նրա կարիքն ունեինք,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: