«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ իր թիմը չի հիմնվում միայն Գարեթ Բեյլի վրա:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն արդեն 17 գոլ է խփել: Առանց այս գոլերի լոնդոնյան ակումբն այժմ կգտնվեր Պրեմիեր Լիգայի ընդամենը 10-րդ հորիզոնականում:
Այնուամենայնիվ, պորտուգալացի մասնագետը չի ընդունում, որ իրենք ակումբ են մեկ խաղացողով:
-Այսպիսի խնդիր լինում է միշտ մեծ ակումբներում: «Բարսելոնան» հույսը դնում է Մեսսիի՞ վրա: «Ռեալն» հույսը դնում է Քրիշտիանու Ռոնալդուի՞ վրա: Այդպես չեմ մտածում:
Միևնույն ժամանակ մեծ ֆուտբոլիստները պետք է ապահովեն տարբերությունը, քանի որ նրանք աստղեր են: Ինչ վերաբերվում է Գարեթին, ապա այս մրցաշրջանում նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում:
Մեր բախտը բերել է, որ ունենք խաղացողներ, որոնք կարող են որոշիչ նշանակություն ունենալ կարևորագույն հանդիպումներում,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports