• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Օնանան դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Տրանսֆերը գնահատվում է 47,2 մլն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները:

Բուժզննում անցնելուց հետո Օնանան իր ապագան կապել է «Յունայթեդի» հետ մինչև 2028 թվականի հունիսը: Ստորագրված պայմանագիրը ներառում է նաև 12 ամսով երկարաձգելու տարբերակը:

Իր ակումբային կարիերայի ընթացքում Օնանան անցկացրել է 255 հանդիպում, որոնցից 104-ում կարողացել է անառիկ պեհել իր դարպասը։

Նախքան մեկ տարի առաջ «Ինտերի» տեղափոխվելը, Անդրեն «Այաքսի» հետ նվաճեց Էրեդիվիզիայի երեք չեմպիոնական տիտղոս, երկու անգամ էլ նվաճեց Հոլանդիայի գավաթը, որտեղ նա աշխատել է «Յունայթեդի» ներկայիս մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ:

«Սան Սիրոյում» անցկացրած իր միակ մրցաշրջանում 27 ամյա կամերունցին կարողացավ հաղթել Իտալիայի գավաթը և սահմանեց նաև Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում անցկացրած չոր հանդիպումների ռեկորդ:

«Յունայթեդին» միանալը անհավանական պատիվ է։ Ես ամբողջ կյանքս քրտնաջան աշխատել եմ այս պահի համար՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ: Գալը «Օլդ Թրաֆորդ»՝ պաշտպանելու մեր դարպասը և օգուտ բերելու թիմին, կլինի ևս մեկ հիանալի փորձ»:

«Մանչեսթեր Յունայթեդը» անհավանական դարպասապահների երկար պատմություն ունի, և հիմա ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ստեղծեմ իմ ժառանգությունը առաջիկա տարիներին։ Ես ոգևորված եմ, որ կարող եմ կրկին աշխատել Էրիկ Տեն Հագի հետ և չեմ կարող համբերել, թե երբ կստանձնեմ իմ դերը այն հաջողության մեջ, որը ես գիտեմ, որ նա  բերելու այս մեծ ֆուտբոլային ակումբին»,- ասել է Օնանան:

Հավելենք, որ Օնանան «Յունայթեդում» հանդես կգա 24 համարի մարզաշապիկով։ «Կարմիր սատանաների» հիմնական դարպասապահի պաշտոնում Անդրեն կփոխարինի Դավիդ Դե Խեային, ում պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսին։