• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրոս Թաունսենդը մեղադրվում է խաղադրույք կատարելու մեջ

Անդրոս Թաունսենդ«Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդը կարող է լինել Պրեմիեր Լիգայի առաջին ֆուտբոլիստը, ով կպատժվի բուքմեյքերական խաղադրույք կատարելու համար:

Ինչպես հայտնի է, անցած տարի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան արգելեց իր ֆուտբոլիստներին որևէ ֆուտբոլային խաղի վրա խաղադրույք կատարել:

Այժմ 21-ամյա անգլիացին, ով հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում», պատասխանելու համար մինչև հունիսի 3-ը ժամանակ ունի: Թաունսենդին սպասվում է տուգանք կամ անգամ որակազրկում:

Արդեն հայտնի է, որ Թաունսենդի կատարած խաղադրույքը կապված չէ պայմանավորված խաղերի հետ: