• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անելկայի գործով լսումները կլինեն ոչ շուտ, քան մեկ ամսից

Նիկոլա ԱնելկաԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Նիկոլա Անելկայի գործով լսումները կանցկացնի ոչ շուտ, քան փետրվարի վերջին:

Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՖԱ-ն մեղադրանք էր առաջադրել 34-ամյա ֆրանսիացուն այն բանի համար, որ նա «Վեստ Հեմի» դարպասը խփած գոլը նշել էր հակահրեական ժեստով:

Անելկան նախ հայտնեց, որ հակահրեական կամ ռասիստական հայացքների չի հարում, իսկ հետո հերքեց բոլոր մեղադրանքները և խնդրեց լսումներ իր այդ գործով:

Անելկային առաջադրված մեղադրանքի քննության ընթացքն առաջացրեց մի շարք քննադատություններ: Մասանվորապես, հակառասիստական Kick It Out կազմակերպությունն ԱՖԱ-ից պահանջեց գործի օպերատիվ քննություն

Սակայն, ինչպես հայտնում է The Guardian-ը, ֆուտբոլային չինովնիկները չեն շտապում վճիռ կայացնել: ԱՖԱ-ն Անելկայի գործը դասում է Լուիս Սուարեսի և Ջոն Թերրիի գործերի շարքին, ովքեր մեղադրվել էին ռասիստական վիրավորանքների համար:

Հետաքրքիր փաստեր