«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ իր ակումբը բանակցում է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար:
Անչելոտին դարձավ «Ռեալի» առաջին պաշտոնական դեմքն, ով հաստատեց, որ իր ակումբն իսկապես առաջարկություն է արել 24-ամյա ուելսցու համար և շուտով կարող է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել:
-Ենթադրում եմ, որ ակումբը բանակցում է լուծում գտնելու համար, և մենք կտեսնեք, թե դրանից ինչ կստացվի:
Բարդ է խոսել Բեյլի մասին, քանի որ հիմա նա «Ռեալի» խաղացողը չէ: Ես երբեք նրա հետ չեմ խոսել. սովորաբար ես չեմ խոսում այլ թիմերի ֆուտբոլիստերի հետ, և դա արդար չէր լինի,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում BBC-ն: