Անտոնիի նախկին ընկերուհին մանրամասներ է հայտնել, թե ինչպես է իրեն վերաբերվել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվողը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը, հետևելով Բրազիլիայի իրենց գործընկերներին, հետաքննություն է սկսել 23 ամյա Անտոնիի դեմ, ում նախկին ընկերուհին՝ Գաբրիելա Կավալինը, բողոք է ներկայացրել Անտոնիի դեմ իրեմ մարմնական վնասվածքներ հասցնելու համար։
Կավալինի խոսքով՝ Անտոնին բազմիցս ձեռք է բարձրացրել իր վրա, այդ թվում՝ հղիության ընթացքում, ինչի պատճառով աղջիկը վիժել է։
UOL բրազիլական հրատարակությանը տված հարցազրույցում Կավալինը, ով Instagram-ում ունի մոտ կես միլիոն հետևորդ, եկել է լուսանկարներով և նամակագրությունների սքրինշոթերով, որոնք հաստատում են «Յունայթեդի» խաղացողի դաժան պահվածքը:
«Նա ասաց, որ եթե ես իր հետ չլինեմ, ոչ մեկի հետ չեմ լինի, երբ հղի էի, ասացի նրան, որ վախենում եմ իրենից, որ նա ստիպում է ինձ վախից դողալ»:
«Չեմ հիշում, թե ով սկսեց այդ վեճը, բայց դա տեղի ունեցավ մեկի պատճառով, ում հետ ես շփվում էի մի քանի տարի առաջ։ Նա (Անտոնին) հարվածեց կրծքիս և վնասեց իմպլանտս։ Հետո ես գնացի Բրազիլիա՝ վիրահատության, իմպլանտը փոխելու համար։ Նա ասաց. «Ես չէի ուզում քեզ վնասել, դա պատահաբար էր, ես ուղղակի քեզ հրել եմ»:
«Ես գիտեի, որ պետք է հեռանամ նրանից, բայց չէի կարող: Նա իսկապես ինձ շատ էր դուր գալիս: Մեր հարաբերությունների սկզբում ես շատ կապված էի այն բաների պատճառով, որոնք նա անում էր ինձ համար: Այդ վերջին օրը (մայիսի 8֊ին, 2023) ամեն ինչ շատ լուրջ էր։ Ես իսկապես վախենում էի, որ տանից դուրս չեմ գա»:
«Անտոնին տան դուռը կողպեց ու ինձ դուրս չթողեց, ստիպված մատով բացեցի կողպեքը։ Նա շատ վրդովված էր։ Նա ջարդեց իրերս, վերցրեց անձնագիրս»։
«Մայրն ու խորթ հայրը նրան նույնիսկ փակել են ֆուտբոլի դաշտում՝ հյուրասենյակի մեջտեղում պարիսպով ֆուտբոլի դաշտ ունի, նա վրդովված էր, փորձել է դուրս գալ այդտեղից, գնդակներ էր նետում ինձ վրա։ Նա ասաց, որ կսպանի ինձ»,- ասել է Գաբրիելան UOL-ին։