• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անտոնիոն չի բացառում, որ կարող է լքել «Վեստ Հեմը»

Հարձակվող Մայքլ Անտոնիոն խոստովանել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Վեստ Հեմից»:

Անտոնիոն խաղում է «Վեստ Հեմում» 2016 թվականին «Նոթինգհեմ Ֆորեսթից» 7 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո:

2021 թվականի օգոստոսին Մայքլը դարձավ Պրեմիեր լիգայում «մուրճերի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Պաոլո Դի Կանիոյի ռեկորդը։

Սակայն այս մրցաշրջանում Անտոնիոյի խաղն ամենևին էլ լավ չի ընթանում։ Մայքլը Պրեմիեր լիգայում ընդամենը երկու գոլ է խփել, և լուրեր են պտտվում, որ նրա և Դևիդ Մոյեսի հարաբերությունները բավականին լարված են:

32 ամյա ճամայկացու դուռը արդեն թակում են հետաքրքրված ակումբները, այդ թվում՝ «Վուլվերհեմպտոնը», և նա լրջորեն մտածում է հեռանալու մասին։

«Անկեղծ ասած, ես ոչինչ չեմ բացառում, այսքանը կարող եմ ասել»:

«Ոչինչ չի կարելի բացառել: Բանակցությունները շարունակվում են, այնպես որ, կլինի այն ինչ կլինի»,- Անտոնիոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: