• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ-ն խստացրել է կանոնները ակումբ ձեռք բերելու գործընթացում

Պրեմիեր լիգան խստացրել է կանոնները իր ակումբների պոտենցիալ սեփականատերերի համար և այժմ ստուգելու է այդպիսի անձանց մարդու իրավունքների խաղտումների պատմությունը։

Ինչպես գիտեք, Անգլիայի առաջնության ակումբի յուրաքանչյուր պոտենցիալ սեփականատեր պետք է անցնի Պրեմիեր լիգայի հատուկ թեստ՝ կապիտալի մաքրության և հուսալիության համար։

Հիմա նման անձինք նույնպես կստուգվեն մարդու իրավունքների պահպանման համար, և եթե այդ խախտումները բացահայտվեն, սա կդառնա «որակազրկող իրադարձություն»։

Պրեմիեր լիգան կստուգի մարդու իրավունքների համապատասխանությունը բրիտանական օրենքին համապատասխան, որը կոչվում է Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների կանոնակարգ, հայտնում է BBC-ն։

Պրեմիեր լիգան ավելացրել է նաև այն քրեական հանցագործությունների ցանկը, որոնք թույլ չեն տա գնել անգլիական բարձրագույն դիվիզիոնի ակումբ կամ դառնալ դրա տնօրեն։ Դրանց թվում են բռնությունը, կոռուպցիան, խարդախությունը, հարկերից խուսափելը, ատելության հողի վրա կատարված հանցագործությունները: