• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Առաջիկա խաղում ես այլ բան չեմ սպասում, քան «Արսենալի» հաղթանակը

«Արսենալի» լեգենդ Փոլ Մերսոնը վստահ է, որ «զինագործները» կընդատեն այս անհաջող շարքը «Չելսիի» դեմ խաղում:

Պրեմիեր լիգայում երեք անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղալով, «Արսենալը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։

Այնուամենայնիվ, Մերսոնը կարծում է, որ «Արսենալի» այս փոքր անկումը անհամեմատելի է այն ճգնաժամի հետ, որը ապրում է «Չելսին»:

«Պարզապես չեմ պատկերացնում, որ «Արսենալի» համար այդ հանդիպումը կարող է բարդ լինել»։

«Ես կզարմանամ, եթե «Չելսին» հաղթի: Ես նայում եմ նրանց ժամանակացույցին և մտածում, թե որտեղ կարող են նրանք հաղթել: Այո, նրանք պետք է հյուրընկալեն «Նոթինգհեմ Ֆորեստին», բայց այս հանդիպումը միակն է, որ փոքր-ինչ հեշտ է թվում»:

«Առաջիկա խաղում ես այլ բան չեմ սպասում, քան «Արսենալի» հաղթանակը»։

«Հաշվի առնելով «Չելսիի» կազմի խորությունը՝ նրանք չպետք է զբաղեցնեն այն դիրքը, որը հիմա զբաղեցնում են: «Չելսիին» լավ կենտրոնական հարձակվողի կարիք ունի: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե որտեղից պետք է գոլերը խփվեն», – Մերսոնի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Հետաքրքիր փաստեր