Առաջիկա օրերի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» ավարտին կհասցնի Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերը։
Դեռ մարտին հայտնի դարձավ, որ «քաղաքայինների» սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնը Ամստերդամում հանդիպել է ֆուտբոլիստի գործակալին։ Սակայն հետո տրանսֆերը կասկածի տակ դրվեց, քանի որ Իլկայը ստացավ իր կարիերայի հերթական վնասվածքը և այժմ բաց կթողնի Եվրո-2016-ը։
Չնայած դրան, ինչպես հայտնում է The Telegraph֊ը, «Սիթիի» նոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբին հորդորել է մի կողմ դնել կասկածները և պայմանագիր ստորագրել կիսապաշտպանի հետ։
Անցած շաբաթ 25-ամյա Գյունդողանը վիրահատության ենթարկվեց և բաց կթողնի նվազագույնը չորս ամիս։ Թուրք ֆուտբոլիստը չի մասնակցի «քաղաքայինների» մինչմրցաշրջանային պատրաստություններին, սակայն Գվարդիոլան հուսով է, որ օգոստոսի ավարտին կարող է օգտվել տաղանդավոր ֆուտտբոլիստի ծառայություններից։
Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում կողմերը կքննարկեն գործարքի վերջնական դետալները։ «Բորուսիան» իր ֆուտբոլիստի համար կստանա 20.1 մլն ֆունտ՝ գումարած 1.5 մլն բոնուսների տեսքով։