«Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիի գործակալը սպասում է, որ իր հաճախորդը առաջիկա օրերի ընթացքում կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ «քաղաքայինները» բանակցություններ են վարում Պրեմիեր Լիգայի 2014թ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստին գնելու համար: Եվ չնայած, որ «կարապները» Բոնիի համար պահանջում են 30 մլն ֆունտ, գործարքը մոտ է ավարտին հասնելուն:
-Այո, թվում է՝ գործարքը կկայանա: Բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն հուսով եմ, որ մենք շուտով համաձայնության կգանք,- ասել է իվուարցի հարձակվողի գործակալը: Sky Sports
Նշենք, որ Բոնին շուտով կմեկնի իր երկրի ազգային հավաքական՝ մասնակցելու աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, ուստի «Սիթիին» կարող է միանալ փետրվարի կեսերին: