«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է թույլ տալ պաշտպան Աարոն Վան-Բիսակային վերադառնալ «Կրիստալ Փելես»:
Այս մրցաշրջանում Վան-Բիսական բացահայտորեն զիջում է մրցակցությունը աջ պաշտպանի դիրքում գտնվող Դիոգո Դալոտին։ Ընթացիկ մրցաշրջանում նա խաղացել է ընդամենը չորս րոպե:
Ըստ երևույթին, Աարոնը տեղ չունի «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ծրագրերում, և The Sun-ը պնդում է, որ 24-ամյա անգլիացին կարող է հեռանալ «Օլդ Թրաֆորդից» այս հունվարին:
Վան Բիսակայի ապագան կապում են նրա նախկին ակումբ «Կրիստալ Փելեսի» հետ, ով 2019 թվականին Աարոնին վաճառեց «կարմիր սատանաներին» 50 միլիոն ֆունտով:
Բնականաբար, «Յունայթեդը» հիմա չի կարող Բիսակայի համար ստանալ այնքան գումար, որքան ներդրել է այդ ձեռքբերման մեջ, և այս պահին ամենաիրատեսական տարբերակը վարձավճարն է: