• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Առաջին խաղակեսում մեր ցուցադրած խաղը «աղբ» էր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «աղբ» է անվանել իր թիմի ցուցադրած խաղը «Լեսթերի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում :

Կիրակի օրը «Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց «Լեսթերին», սակայն այդ հանդիպման առաջին խաղակեսը չափազանց դժվար ստացվեց «կարմիր սատանաների» համար:

Տեն Հագի խոսքերով, իր թիմը ետ կանգնեց իր սկզբունքներից և կորցրեց կարգապահությունը, սակայն Էրիկին հաջողվեց դա շտկել ընդմիջմանը:

«Ես շատ դժգոհ եմ առաջին խաղակեսում մեր ցուցադրած խաղից: Մենք պետք է հետևենք որոշակի կանոնների և սկզբունքների մեր խաղի հետ կապված: Երբ դա չենք անում, խառնաշփոթ է ստեղծվում: Մենք բախտավոր ենք, որ գնացինք ընդմիջման մեկ գոլի առավելությամբ: Շատ լավն էր Բրունոյի (Ֆերնանդես) փոխանցումը, հիանալի էր Ռաշիի հարվածը, բայց մնացածը «աղբ» էր։ Միայն Դավիդ Դե Խեայի շնորհիվ մենք գոլ չընդունեցինք։ «Լեսթերն» առաջին խաղակեսում հիանալի խաղաց, իսկ մեր խաղը «աղբ» էր, մենք շատ անկարգապահ էինք»:

«Ընդմիջմանը ես տեսնում էի, որ նրանք դժգոհ ու վշտացած են, բայց նրանք ռոբոտներ չեն: Երկրորդ խաղակեսում մենք հավատարիմ մնացինք մեր խաղի սկզբունքներին ու կանոններին»,- Տեն Հագին է մեջբերում The Independent-ը։