«Ասթոն Վիլան» թույլտվություն է ստացել վերանորոգելու իր մարզադաշտը՝ «Վիլա Պարկը»։
Անցյալ ամիս «Վիլա Պարկը» ընդգրկվեց այն մարզադաշտերի ցանկում, որոնց Մեծ Բրիտանիան և Իռլանդիան պատրաստվում են օգտագործել Եվրո 2028-ի իրենց հայտում:
Նման բարձրակարգ հանդիպումներ անցկացնելու համար «Վիլա Պարկը» բարելավման կարիք ունի: Առաջին հերթին բիրմինգհեմյան ակումբը պատրաստվում է ամբողջությամբ վերակառուցել Հյուսիսային տրիբունան և բարելավել Թրինիթի տրիբունան։
Սրա շնորհիվ «Վիլա պարկի» տարողությունը կգերազանցի 50 հազար հանդիսատեսը։ Ակումբի ծախսերի ընդհանուր արժեքը կկազմի 100 մլն ֆունտ։ Աշխատանքները կավարտվեն մինչև 2025 թվականի վերջ։