«Աստոն Վիլլան» հայտնել է, որ հետաքրքրություն ունի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի նկատմամբ, ով հեռանում է «Լեսթերից»:
Նախօրեին Պրեմիեր լիգայից դուրս մնացած «Լեսթեր Սիթին» հրապարակել էր այն ֆուտբոլիստների անունները, որոնց պայմանագիրը հունիսի վերջին ավարտվում են, և որոնք չեն երկարաձգվելու։ Նրանց թվում էր նաև Տիլեմանսը։
Տիլեմանսը կարողացել է ցուցադրել իր լավագույն որակները «Մոնակոյից» տեղափոխվելուց հետո, ուստի Յուրիի համար դժվար չի լինի նոր ակումբ գտնելը:
Եվ Daily Mail-ը պնդում է, որ «Վիլլան» վերջին ակումբը չէ, որը ցանկություն է հայտնել ձեռք բերել Տիլեմանսին որպես ազատ գործակալ, իսկ «առյուծների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է հնարավորինս շուտ ստանալ 26 ամյա բելգիացու պատասխանը: