«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:
Չորս տարվա պայմանագիր ստորագրելով՝ Բեգովիչը դարձավ այս ամառվա ընթացքում Ժոզե Մոուրինյոյի թիմի երկրորդ նորեկը՝ Ռադամել Ֆալկաոյից հետո: «Ազնվականներն» Ասմիրին դիտարկում են որպես «Արսենալ» տեղափոխված Պետր Չեխին փոխարինող:
-Խոսելով մարզչի հետ՝ ես հասկացա, որ կարող եմ զարգանալ և դաառնալ կարևոր ֆուտբոլիստ ակումբի համար: Անհամբերությամբ սպասում եմ իմ նոր խաղընկերների հետ հանդիպմանը,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բեգովիչը:
Ավելացնենք, որ նոր թիմում Ասմիրը հանդես կգա առաջին համարով, քանի որ «կապույտների» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան որոշել է պահպանել իր 13 համարը: