• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ասմիր Բեգովիչը պատրաստ է մնալ «Ստոկում»

Ասմիր Բեգովիչ«Ստոկի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը հայտնել է, որ պատրաստ է մնալ իր ներկայիս ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում, եթե իր ծառայությունների կարիքն ունենան:

Վերջին ամիսներին 25-ամյա խաղացողի անունը կապում են «Արսենալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մինչդեռ անձամբ Բեգովիչը չի բացառում, որ կմնա «Ստոկում»:

-Այս բոլոր շշուկներն ինձ դուր են գալիս և բավականին հաճելի են, սակայն ես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա այստեղ: Պատրաստ եմ աշխատել պայմանագիրս, քանի դեռ «Ստոկն» իմ կարիքն ունի: Գիտեմ, որ ֆուտբոլը բիզնես է, և տեսնենք, թե ինչ կլինի:

Երբեք չես իմանա, թե քեզ ինչ է սպասվում հետագայում, սակայն այս պահին ես պատրաստվում եմ ապագայում էլ լինել այստեղ: Երջանիկ եմ այստեղ և շատ եմ ցանկանում օգնել ակումբիս առաջ գնալ: Բոլորս էլ ցանկանում ենք տիտղոս նվաճել և լինել առավելագույնը հաջողակ: Դա է մեր գլխավոր նպատակը,- հայտնել է Ասմիրը: The Sentinel